ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Նիկոլի եռամսյա թեզերը Ալիևը մի քանի րոպեում հօդս ցնդեցրեց

Նիկոլի եռամսյա թեզերը Ալիևը մի քանի րոպեում հօդս ցնդեցրեց
03.11.2025 | 18:41

Ժամեր առաջ Ալիևը բառացիորեն «պատռեց» Փաշինյանի դեմքը՝ ցույց տալով, թե իրականում ինչի մասին է երեք ամիս շարունակ տոտալ քարոզվող «խաղաղությունը»։ Ալիևը, ով վերջին շրջանում առավել է սրել իր խոսույթը և կոպտացրել թեզերը, այդ ամենը անում է այն պայմաններում, երբ Հայաստանի ներսում բոլորին պարտադրվում է «խաղաղությունից» բացի այլ բան չխոսել։ Ավելին՝ ցանկացած քննադատություն հանդիպում է լուտանքների և սպառնալիքների։

Նիկոլը ՀՀ սահմաններից ներս կարողանում է միայն ճամարտակել «խաղաղության» պերմանենտության մասին, մինչդեռ դրսում հանդես է գալիս որպես շարքային կոնֆորմիստ, որին կարողանում են «ծալել» ցանկացած դիրքով։ Դու բորբոքված խոսում ես Ադրբեջանի հետ քիրվայության մասին, իսկ Ալիևը հայտարարում է՝ «Սևանը Գոյչյա է» և շեշտում, թե «ադրբեջանցիների վերադարձի փաստից հայերը չպետք է վախենան»։

Մի քանի դիտարկում այս մասով․ եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն Նիկոլի՝ Իլհամ Ալիևը իր նկրտումների և առաջիկա քայլերի մասին մշտապես խոսում է պարզ ու անկեղծ, ապա կարող ենք արձանագրել, որ այս անգամ նրա ասած պնդումները բնավ հեքիաթի կամ առասպելի ժանրից չեն։ Չեմ բացառում, որ նույն բանն ասել է նաև ուղիղ տեքստով հենց Նիկոլին, ասեմ ավելին, երբ Միրզոյան Արարատը վերջերս խոսում էր «Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների» մասին, գուցե հենց սրա մասին էր «ահազանգում»։

Ասել է թե՝ Նիկոլի եռամսյա թեզերը, որոնք ողջ թիմով թմբկահարվում էին, Ալիևը մի քանի րոպեում հօդս ցնդեցրեց։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ